Ժամանակակից աշխարհում ոչ լիցենզավորված ծրագրերով աշխատելը հնացած ռազմավարություն է, սակայն Հայաստանում որոշ մասնագետներ նախընտրում են իրենց ծրագրային ապահովումները ձեռք բերել ապօրինի աղբյուրներից: Նրանք կարծում են, որ ծրագրային ապահովման համար վճարելուց խուսափելով գումար են խնայում, սակայն այդպես անտեսում են ոչ լիցենզավորված ծրագրերով աշխատելու հետևանքները:
Նրանք, ովքեր այժմ բաց են Autodesk-ի լիցենզավորված ծրագրերի հետ աշխատելուն, տեսնում են դրա առավելությունները, ինչպես օրինակ` իրենց աշխատաշուկայի աճը և ծրագրերի անվտանգությունը, քանի որ այս դեպքում ծրագիրը հասանելի չէ վիրուսներին և չի կարող հեշտությամբ ջարդվել հաքերների կողմից: Կարևոր փաստ է այն, որ օտարերկրյա ընկերությունները ցանկանում են մեծ ծրագրեր վստահել նրանց, ովքեր աշխատում են օրինական ծրագրային ապահովումներով և նոր տեխնոլոգիաներով, ինչպիսին է BIM-ը: Եվրոպական շատ երկրներ միայն համաձայնվում են համագործակցել, եթե գործընկերն ունի լիցենզավորված ծրագրային ապահովման ապացույցներ և տեղյակ է եվրոպական լրացուցիչ ստանդարտներից: Նման կերպ, Ռուսաստանը հայտարարել է, որ 2021 թ.-ից ծրագրեր են ուղարկվելու Հայաստան միայն այն դեպքում, եթե դրանք իրականացվեն BIM-ի միջոցով: Այս ճյուղի ապագա հեռանկարները շեշտելու համար վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2050 թ.-ին աշխարհի բնակչությունը կլինի 10 միլիարդ՝ օրական 200 հազար մարդու աճով: Ճարտարապետության տեսանկյունից սա նշանակում է, որ ամեն օր աշխարհում պետք է կառուցվի 3600 տուն: Այսպիսով, Հայաստանում՝ այս ոլորտի յուրաքանչյուր մասնագետի համար հնարավոր աշխատաշուկա կա, քանի որ նոր տեխնոլոգիաների շնորհիվ մարդիկ կարող են առցանց աշխատել միջազգային նախագծերի վրա: ArDesk-ը Ձեզ հնարավորություն է տալիս լինել այս գլոբալ ընդլայնվող շուկայի մասը առանց աճի սահմանափակման` Ձեզ տրամադրելով.
Ինչպես արդեն գիտեք, ԱրԴեսկ ընկերությունը 2020 թվականին, ը
More →Ժամանակակից աշխարհում ոչ լիցենզավորված ծրագրերով աշխա
More →Ardesk-ը, հանդիսանալով ICN Group-ի անդամ և Autodesk-ի պաշտոնական հայ
More →2019 թվականի սեպտեմբերի 26-ին կայացավ Ardesk և Autodesk ընկերութ
More →