Ինչպե՞ս կարող է օրինական ծրագրային ապահովման օգտագործումը նպաստել Ձեր բիզնեսի զարգացմանը

 

Ժամանակակից աշխարհում ոչ լիցենզավորված ծրագրերով աշխատելը այլևս որպես տարբերակ չի ընդունվում, սակայն Հայաստանում որոշ մասնագետներ մեծամասամբ նախընտրում են իրենց ծրագրային ապահովումը ձեռք բերել ապօրինի աղբյուրներից: Նրանք կարծում են, որ ծրագրային ապահովման համար վճարելուց խուսափելով գումար են խնայում, սակայն իրականում չեն գնահատում ոչ լիցենզավորված ծրագրերով աշխատելու հետևանքները:

construction

Նրանք, ովքեր աշխատում են Autodesk-ի լիցենզավորված ծրագրերով, տեսնում են դրա առավելությունները, ինչպես օրինակ` իրենց աշխատաշուկայի աճը և ծրագրերի անվտանգությունը, քանի որ այս դեպքում ծրագիրը հասանելի չէ վիրուսների համար և չի կարող հեշտությամբ ջարդվել հաքերների կողմից: Ամենակարևոր փաստերից նաև այն է, որ օտարերկրյա ընկերությունները հակված են մեծ ծրագրեր վստահել  այն կազմակերպությություններին կամ անհատներին, ովքեր աշխատում են օրինական ծրագրային ապահովմամբ և նոր տեխնոլոգիաներով, ինչպիսին է BIM-ը /Building Information Modeling-կառույցների ինֆորմացիոն կառավարում/:

Եվրոպական շատ երկրներ համաձայնվում են համագործակցել միայն այն դեպքում, եթե գործընկերն աշխատում է բացառապես լիցենզավորված ծրագրային ապահովմամբ և տիրապետում է եվրոպական լրացուցիչ ստանդարտներին: Ավելին, վերջերս ռուսաստանյան գործընկերները հայտարարել են, որ 2021 թ.-ից ծրագրային փաթեթներ Հայաստան կուղարկվեն միայն այն պայմանով, եթե դրանք նախագծվեն BIM-ով:

Այս ճյուղի ապագա հեռանկարները շեշտելու համար վիճակագրական վերլուծությունները փաստում են, որ 2050 թ. աշխարհի բնակչությունը կլինի 10 միլիարդ՝ օրական 200 հազար մարդու աճով: Ճարտարապետության տեսանկյունից սա նշանակում է, որ ամեն օր աշխարհում պետք է կառուցվի 3600 տուն: Այսպիսով, Հայաստանում ներկայումս զարգացող ոլորտներում, ինչպիսիք են՝ արտադրությունը, շինարարությունը, քաղաքաշինությունը, ենթակառուցվածքները, յուրաքանչյուր մասնագետի համար մեծ շուկա կա, քանի որ նոր տեխնոլոգիաների շնորհիվ մարդիկ կարող են առցանց աշխատել միջազգային նախագծերում:

ArDesk-ը Ձեզ հնարավորություն է տալիս լինել այս գլոբալ ընդլայնվող շուկայի մասը, առանց աճի սահմանափակման՝ Ձեզ տրամադրելով.

  • Անվտանգ, վիրուսներից զերծ ծրագրային ապահովում
  • Հուսալի աշխատանքային հարթակ
  • BIM-ի ճիշտ գիտելիքների ապահովում, եվրոպական ստանդարտացում և ավելին․․․
  • Խորհրդատվություն
  • Համագործակցող բիզնես գործընկեր, ով մտածում է ի շահ Ձեր կազմերպության
  • Autodesk-ի հեղինակային դասընթացների կենտրոնում վերապատրաստվելու և հավաստագիր ստանալու հնարավորություն
  • Միշտ ժամանակին թարմեցվող ծրագրային ապահովում

Հայկական շուկայում վեց ամիս գործելու ժամանակահատվածում մենք ապացուցեցինք, որ կարող ենք մեր սահմաններն ընդլայնել՝ առաջին քայլը կատարելով` Autodesk-ի օրինական ծրագրային ապահովմանը անցնելով: Առաջինը այս քայլը կատարողներն են եղել «Կամուրջշին» ՓԲԸ-ն, «ԱՍ-Նախագիծ» ՍՊԸ-ն, « Ջի Փրոջեքթ»-ը, «Հաբշին Նախագիծ» ՍՊԸ-ն և ՊՐՈմաքս3դի-ն։

Այս ընկերությունները հասկացել են, որ ճիշտ ներդրումները հանգեցնում են բիզնեսում ավելի նպաստավոր ապագայի:

Մենք կաջակցենք Ձեզ՝ միասին կերտելով Ձեր բիզնեսի աճը։ Դուք կստանաք խորհրդատվության և աջակցության մեր ընկերության արհեստավարժ մասնագետների կողմից այն մասին, թե ծրագրային ապահովման կամ ուսուցողական ծրագրերից որն է առավել նպատակահարմար նոր բարձրունքների հասնելու գործում:

Եղե՛ք մեկ քայլ առաջ Ձեր մրցակիցներից ArDesk-ի ճիշտ առաջնորդությամբ։