Երևանում կայացավ <<ԱՊԱԳԱՅԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ>> համաժողովը

future of making eng

 

 

 

 

 

2019 թվականի սեպտեմբերի 26-ին կայացավ ArDesk և Autodesk ընկերությունների համատեղ «Ապագայի կառուցում» խորագրով համաժողովը Երևանում։

Այս իրադարձության համար Նիդերլանդներից, Ուկրաինայից, Բելառուսից հրավիրված լավագույն BIM մասնագետները հայ ճարտարապետներին, ինժեներներին, շինարարներին ներկայացրեցին ամենակարևոր տեխնիկական առաջընթացները, ճարտարագիտության և շինարարության աշխարհի նորարարություններն ու զարգացումները:
Համաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ներկա գտնվել տեխնիկական զարգացումների վերաբերյալ քննարկումներին, ծանոթացալ արտադրական ու շինարարական արդյունաբերության ոլորտների հիմնական միտումներին:
Քննարկումների տեխնիկական մասը միտված էր արտադրության, շինարարության և քաղաքաշինության ոլորտներում նորագույն լուծումների օգտագործումը բացահայտելուն: Շեշտադրվեցին վիզուալիզացիայի ոլորտում կատարված նորամուծությունները։
Համաժողովը էլ ավելի հետաքրքիր հագեցած էր ոլորտի արդի թեմաներով շնորհիվ Autodesk-ի և ICN Group-ի խոսնակների՝ Ալեքսանդր Շիպիլով (BIM ղեկավար), Պավել Տիշչենկո (Autodesk-ի բրենդ մենեջեր), Դմիտրի Մակարով (BIM պրոյեկտ մենեջեր), Մակսիմ Մուզիչկո (Autodesk ինժեներ, M&E մասնագետ), Դմիտրո Մուխին (Autodesk համայնքի ղեկավար, Fusion 360 մասնագետ) և Բյորն Քիլմանս (BIM խորհրդատու): Նրանք հայ մասնագետներին ծանոթացրեցին ճարտարապետության, ճարտարագիտության և շինարարության ապագային, «Մեդիա և ժամանց», «Ապրանքի նախագծում և արտադրություն» հավաքածուներին, ներկայացվածների կիրառությունը BIM-ի օգնությամբ:
ICN Group-ի կողմից անցկացվեց նախադեպը չունեցող BIM վարպետության դաս հայ ներդրողների և ճարտարապետների համար։ Վարպետության դասին մասնակցած մասնագետները ոգևորված էին փոխանցված ինֆորմացիայի հագեցվածությամբ և կարևորությամբ։ Խոստացան, որ այլևս կկիրառեն նորագույն BIM լուծումները իրենց գործունեության համալիր արտահոսքերում։
Համաժողովը ամփոփվեց Archidutch ընկերության ամենաերիտասարդ աշխատակցի՝ Վահե Ասլոյանի, լրացված իրականության (AR) պրոյեկտների ներկայացմամբ։
Մասնակիցներից շատերը ցանկություն հայտնեցին վերապատրաստվել Autodesk ուսումնական կենտրոնում և կիրառել ձեռք բերած գիտելիքներն իրենց ընկերություններում։
Հատուկ շնորհակալություն ICN Group-ին, MUK և ArchiDutch ընկերություններին, ովքեր ջանք չխնայեցին համաժողովը էլ ավելի հետաքրքիր և հագեցած կազմակերպելու գործում։